-
05.10.2015|
16:39
Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ին կանցկացվի Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը:
Փառատոնի հանդիսավոր բացման համերգի ընթացքում (հոկտեմբերի 19, ժ. 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահ) առաջին անգամ կհնչի Ստեփան Լուսիկյանի «Դեպի Գողգոթա» դաշնամուրային կոնցերտը` ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի մենակատարմամբ:
-
05.10.2015|
15:06
Հոկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը։ Բացման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչում էր խաչատրյանական երաժշտություն՝ «Հանդիսավոր պոեմ», Սիմֆոնիա թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիա»:
-
05.10.2015|
15:05
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»(EDS) կազմակերոպության նախաձեռնությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(KAS) հետ համատեղ անցկացվեց «Youth for growth: Strengthening generation E» խորագիրը կրող ծրագիրը:
-
05.10.2015|
12:31
Ահաբեկչական «Իսլամական պետության» զինյալները պայթեցրել են հինավուրց Պալմիրայի պատմամշակութային գանձերից ևս մեկը՝ 1800-ամյա Հաղթական կամարը՝ հաղորդում է Սիրիայի հնագույն ճարտարապետության պահպանման պետական գործակալությունը։
-
05.10.2015|
11:54
Հոկտեմբերի 13-ին Հանրային հեռուստատեսության եթերով կհայտարարվի «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակի անունը։
-
05.10.2015|
11:38
Հոկտեմբերի 2-ին մեկնարկել է երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին կմասնակցեն 12 երկրների երգիչներ:
-
04.10.2015|
13:51
Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հոկտեմբերի 10-16-ին, Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստան է այցելելու Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը:
-
04.10.2015|
11:49
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ, հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ին ներկայացնում է «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնը` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:
-
03.10.2015|
18:22
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։
-
03.10.2015|
11:37
Հոկտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):